ԱԽ քարտուղարն ընդունել է «Atlantic Council» ուղեղային կենտրոնի պատվիրակությանը

11-09-2019 18:46

Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունեց «Atlantic Council»փորձագիտական կենտրոնի պատվիրակությանը, որը գլխավորում էր կազմակերպության փոխնախագահ Դեյմոն Վիլսոնը: Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրեց անվտանգության ոլորտի բարեփոխումները, ԱԽ գրասենյակի գործունեությունը և առկա մարտահրավերները: Պարոն Վիլսոնը ներկայացրեց կազմակերպության նպատակները, դրա գործունեությունը, իրականացվող ծրագրերը և տարածաշրջանային առաջնահերթությունները: Քննարկվեց ինչպես հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակը՝ընդգծելով դրանց զարգացման հարուստ նախադրյալները, այնպես էլ «Atlantic Council»-ի հնարավոր աջակցությունը Հայաստանում վերլուծական կարողությունների զարգացման ուղղությամբ:

Lragir.am,
11-09-2019 18:46