Հայաստանում առաջին անգամ կանցկացվի փազլ հավաքելու մրցաշար

11-09-2019 22:58

Հայաստանյան առաջատար մինչև հինգ տասնյակ կազմակերպությունների միջև հոկտեմբերի 12-ին անցկացվելու է փազլ հավաքելու մրցաշար: Ամբողջ աշխարհում լայն տարածում ստացած փազլների մրցույթը Հայաստանում է տեղի ունենում առաջին անգամ: “Puzzle Battle” փազլ հավաքելու մրցաշարը ևս մեկ հիանալի հնարավորություն է ամրապնդելու աշխատակիցների թիմային ոգին և, ինչու՞ ոչ, արթնացնելու մրցակցայինը՝ միաժամանակ միավորելով բոլորին սոցիալական կարևոր նախաձեռնության շուրջ: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է կազմակերպության 3 աշխատակիցներից (ինչպես նաև աջակցող թիմ): Բոլոր թիմերին միաժամանակ տրվում է 500 կտորից բաղկացած միևնույն նկարով փազլ: Մրցույթն ավարտվում է այն ժամանակ, երբ 1-ին 3 թիմերն ավարտում են իրենց փազլի հավաքումը: Մասնակցելով մրցույթին՝ կազմակերպություններն իրենց փոքր ներդրումը կունենան հայաստանյան 3 կարևոր կենտրոնների՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի, Տարեց մարդկանց խնամքի տան և Հատուկ կարիքներով երեխաների խնամքի կենտրոնի գործունեության պայմանների բարելավման գործում: Մրցութային առաջին երեք տեղերը զբաղեցրած կազմակերպություններին բացի անակնկալ նվերներից կշնորհվեն հատուկ նվերներ՝ նախատեսված վերոհիշյալ կենտրոնների համար: Ընդ որում, նվերների ընտրությունը պայմանավորված է շահառու կազմակերպությունների կողմից մատնանշված կարիքներով: Նշենք, որ մրցույթը կեզրափակվի անմոռանալի afterparty-ով՝ դիջեյի մասնակցությամբ: Մրցույթին հնարավոր կլինի մասնակցության հայտ ուղարկել մինչև սեպտեմբերի 25-ը: Նշենք, որ “Puzzle Battle”-ը կազմակերպել է Ingenio ընկերությունը, այն տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Lragir.am,
11-09-2019 22:58