ՈՒԵՖԱ-ի եվրագավաթային երրորդ մրցաշարն կոչվելու է «Կոնֆերենցիայի լիգա»

11-09-2019 23:13

ՈՒԵՖԱ-ի եվրագավաթային երրորդ մրցաշարն ունենալու է «Կոնֆերենցիայի լիգա» անվանումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Bild-ը՝ ավելացնելով, որ այն կմեկնարկի 2021-22 թվականների մրջաշրջանից: Մրցաշարի ձևաչափը նման կլինի Չեմպիոնների լիգային. 32 թիմ՝ 8 խմբում: Խմբերի հաղթողները միանգամից դուրս կգան 1/8 եզրափակիչ: Կոնֆերենցիայի լիգայի հաղթողը կնվաճրի Եվրոպա լիգայի ուղեգիր:

Lragir.am,
11-09-2019 23:13