Դատական գործընթաց Լիդիանի դեմ. Հրապարակ

12-09-2019 08:17

Հրապարակ թերթը գրում է. Ամուլսարի հանքի կողմնակից ջերմուկցիները, որոնք զրկվել են բարձր վարձատրվող աշխատանքից, լռում են: Լռում է նաեւ «Ջերմուկ աշխարհ»՝ նախկին «Լեչկամիսիայի» առողջարանը, որը 3 տարի առաջ պայմանագիր է կնքել, շենքը տրամադրել «Լիդիանին»՝ վերակառուցման, որ ապագայում իր աշխատակիցներին տեղավորի այնտեղ: Սենյակները քանդել են, սակայն աշխատանք չեն սկսել: Դատի՞ եք տվել նրանց: «Դատական պրոցես է ընթանում, սակայն որեւէ բողոք, պրետենզիա չունենք «Լիդիանի» նկատմամբ, ցանկանում ենք հարցը հաշտությամբ լուծել, որովհետեւ իրենք եւս մեղավոր չեն այս վիճակի համար, սպասողական վիճակում են, ինչպես մենք բոլորս: Չգիտեն` կաշխատե՞ն, թե՞ ոչ, որ շարունակեն առողջարանի վերակառուցման աշխատանքները»,- ասաց առողջարանի պատասխանատուն: Ցանկանո՞ւմ եք, որ բացվի հանքը: «Իմ ցանկությունից չի կախված. որոշողը մենք չենք»:

Lragir.am,
12-09-2019 08:17