Ինչու են հետ կանչում ԱԺ ապօրինի ազատված աշխատակիցներին. Ժամանակ

12-09-2019 08:46

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմի այն աշխատակիցներին, որոնց ապօրինի ազատել էին աշխատանքից, սկսել են հետ կանչել: Բայց պատճառն ամենեւին այն չէ, որ ԱԺ նոր ղեկավարությունը ընկալել է իր գործած սխալը եւ որոշել է այն ուղղել, կամ հասկացել է, որ աշխատակազմի փորձառու աշխատակիցները կարող են օգտակար լինել: ԱԺ նոր ղեկավարությունը ուղղակի որոշել է այս մարդկանց քաղաքակիրթ եւ օրենքի շրջանակում հրաժեշտ տալ. հետ կանչված աշխատակիցներին այնպիսի չնչին աշխատավարձ են առաջարկում, որ նրանք իրենք են հրաժարվում աշխատել նման պայմաններով: Մի խոսքով, աղքատությունը մարդկանց ուղեղներում է, ոչ թե գրպաններում»:

Lragir.am,
12-09-2019 08:46