ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփել է «Ապագան իմ աչքերով» մրցույթը

12-09-2019 10:33

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփել է երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված ՙԱպագան իմ աչքերով՚ խորագիրը կրող նկարչական մրցույթը, որի ընթացքում Բանկի աշխատակիցների երեխաները նկարել էին իրենց պատկերացրած բարեկեցիկ և հուսալի ապագան: Փոքրիկ նկարիչների բոլոր կտավներից էլեկտրոնային մրցույթի շնորհիվ ընտրվել է  լավագույն նկարը, որով էլ Բանկը ձևավորելու է  իր կողմից ներկայացվող  «ՄԱՆԿԻԿ» քարտի դիզայնը: Մրցույթի հաղթող նկարիչը՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Տեղեկատվական Տեխնոլոգիաներ Վարչության  աշխատակցի դուստր՝ Էրիկա Պողոսյանը, Բանկի նոր քարտի դիզայնի հեղինակը դառնալուց զատ, ստացավ նաև դրամական պարգև և նվերներ Բանկի կողմից: Հետևեք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նորություններին՝ մանկական քարտի գրավիչ պայմաններին և առավելություններին ծանոթանալու համար: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Lragir.am,
12-09-2019 10:33