ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դեկտեմբերի 7-ն Աղետների դիմակայունության օր նշելու օրենքի նախագիծը

12-09-2019 10:39

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց դեկտեմբերի 7-ը որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետներին դիմակայունության օր նշելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Նախագիծը խորհրդարան է ներկայացվել ՀՀ կառավարության կողմից: «Հաշվի առնելով, որ ներկայումս դեկտեմբերի 7-ը համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի՝ նվիրված է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի «Աղետներին դիմակայունության օր» միջոցառումների անցկացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծով նախատեսվող իրականացվելիք միջոցառումների ընդհանուր ուղղվածությունը՝ անհրաժեշտություն է առաջացել դեկտեմբերի 7-ը նշել նաեւ որպես Աղետներին դիմակայունության օր»,- նշված է օրենքի նախագծում: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունեց միաձայն:

Lragir.am,
12-09-2019 10:39