«Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» հայտարարությունը եզդիաբնակ Ֆերիկ գյուղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

12-09-2019 11:10

Երեկ ՝ սեպտեմբերի 11-ին միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ գյուղում: Ոստիկանները փորձել են բացել ՝  եզդիական Ֆերիկ գյուղի  արոտավայրեր տանող ճանապարհները, որոնք գյուղացիները արդեն փակ են պահում մի քանի ամիս ՝  թույլ չտալով ,որ ապօրինի զավթված հողատարածքում որևէ մեկը շահագործման փորձեր կատարի : Գյուղի գյուղատնտեսական հողատարածքները նախկին գյուղապետ Նորիկ Հայրապետյանը ապօրինի կերպով վաճառել է Մանվել Գրիգորյանի ազգականներ Զարզանդ և Հրանտ Գրիգորյաններին: Հեղափոխությունից հետո վերջիններս հողատարածքը վաճառել են լիբանանահայ գործարարին, ով ոստիկանությունից պահանջում է բացել եզդիական գյուղին պատկանող արոտավայրեր  տանող ճանապարհը: Նշված գյուղատնտեսական հողերը եզդիական գյուղի ապրուստի միակ միջոցն են և հողերի զավթումը շարունակվելու դեպքում եզդիների կսկսեն արտագաղթել գյուղից: «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ֆերիկ համայնքի բնակիչներին Օրենքով սահմանված կարգով շարունակել խաղաղ , ոչ բռնի բողոքի ակցիաները և թույլ չտալ, որպեսզի եզդիական գյուղը կորցնելով իր զբաղվածության միակ  աղբյուրը ՝ գյուղատնտեսությունը, արտագաղթի գյուղից ,որի արդյունքում  կավելանա եզդիների արտագաղթը  Հայաստանից Ցուցաբերել հարգալից վերաբերմունք օրենքի ներկայացուցիչների նկատմամբ և չտրվել սանդրանքներին Քննչական մարմիններին , մարդու իրավունքների պաշտպանին Ապահովել թափանցիկ, լիարժեք քննություն և բացահայտել մեղավորների ամբողջ շրջանակը: Քրեական գործի քննության ընթացքում հաշվի առնել գյուղի էթնիկ եզդիներով բնակեցված լինելու հանգամանքը և գործը քննելիս խտրականության հիմքով հանցագործության էլեմենտների առկայության դեպքում դրանք քնել գործի հիմքում և չանտեսել: Լիարժեքորեն բացահայտել ենթադրյալ հանցագործություն  կատարած անձանց կողմից տվյալ գյուղում եզդիների նկատմամբ  կատարված այլ հանցագործությունները: Գործի քննության ընթացքում ցուցաբերել անաչառություն ,օբյեկտիվություն և առաջնորդվել մարդու իրավունքների վրա կենտրոնացված մոտեցմամբ Արմավիրի մարզպետարանին Չկիրառել ճնշում համայնքի ղեկավարի վրա  և չփորձել լռեցնել գյուղացիներին ՝ ոտնահարելով նրանց ՝ խաղաղ հավաքներ անցկացնելու և համայնքային գույքը սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունքը Գործի քննության ընթացքում չմիջամտել  դրան և չկայացնել որոշումներ, որոնք կողմերին կարող են տալ առավելություններ Պետական կառավարման մարմիններին , Ազգային ժողովին Ցուցաբերել քաղաքական կամք խնդրի լուծման  համար Մշակել անցումային արդարադատության տրամաբանության մեջ մտնող մեխանիզմներ, որոնք նման իրավիճակներում կապահովվեն խնդիրների արագ և արդար լուծումը: «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը» շարունակելու է հետևել դեպքերին զարգացմանը և իրավական օժանդակություն կցուցաբերի համայնքի բնակիչներին: «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպություն

Lragir.am,
12-09-2019 11:10