Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրացիներին ՀՀ-ից արտաքսելու հիմքերն ընդլայնող օրինագիծ

12-09-2019 11:05

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետությունից օտարերկրացիներին արտաքսելու հիմքերն ավելացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը: «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը ներկայացրել է ՀՀ կառավարությունը: Ներկայիս կարգավորումներով օտարերկրացուն Հայաստանից արտաքսումը կատարվում է նրա՝ Հայաստանում գտնվելու կամ բնակվելու օրինական հիմքերի բացակայության պայմաններում: Այս կարգավորումներով ստեղծվում են մեխանիզմներ, որ, եթե նա կատարի քրեորեն հետապնդելի արարք և դատապարտվի ազատազրկման, այդ դեպքում ևս կլինի արտաքսման այդ հնարավորությունը:

Lragir.am,
12-09-2019 11:05