Հանրապետությունում եղանակը աստիճանաբար կտաքանա 6-7 աստիճանով

12-09-2019 11:21

Հայաստանի բոլոր մարզերում Սեպտեմբերի 14-17-ն ընկած ժամանակահատվածում եղանակը աստիճանաբար տաքանալու է այսօրվա համեմատ մոտ 6-7 աստիճանով: Այս մասին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Արդեն սեպտեմբերի 17-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում Երևանում, օդի ջերմաստիճանը կհասնի +28․․․+30 աստիճանի»,- նշել է Սուրենյանը:

Lragir.am,
12-09-2019 11:21