ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ-ի և Բելգիայի միջև առկա համաձայնագրի վերաբերյալ օրինագիծը

12-09-2019 11:31

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ և Բելգիայի Թագավորության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների վարձատրվող աշխատանքի վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց միաձայն: Փաստաթուղթը ստորագրվել է 2018 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Բրյուսելում, այն վերաբերում է դիվանագետների ընտանիքների անդամների՝ երկու երկրներում աշխատելու թույլտվությանը: Համաձայնագրով սահմանվում է, որ վարձատրվող աշխատանք կատարելու թույլտվություն ունեցող շահառուն չի օգտվում դիվանագիտական անձեռնմխելիությունից և արտոնություններից՝ վարձատրվող աշխատանքային գործունեության ընթացքում: Նմանատիպ համաձայնագրեր Հայաստանը կնքել է մի շարք երկրների հետ:

Lragir.am,
12-09-2019 11:31