ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ազատազրկման դատապարտված անձանց վերաբերյալ օրինագիծը

12-09-2019 11:41

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը ներկայացրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Օրենքի նախագծով առաջարկվում է ազատազրկման դատապարտված անձի կողմից պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտում համարել մեկ տարվա ընթացքում պատժի կրման սահմանված կարգի ոչ թե երկու, այլ երեք կամ ավելի խախտումները:

Lragir.am,
12-09-2019 11:41