Թրամփի անվտանգության հարցերով նոր խորհրդական կարող է նշանակվել Պոմպեոն

12-09-2019 00:00

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական կարող է նշանակվել պետքարտուղար Մայք Պոմեպոն, հայտնում է CNN-ը: Նշանակվելու դեպքում Պոմպեոն կհամատեղի երկու պաշտոնները: ԱՄՆ պատմության մեջ ընդամեն մեկ մարդ է համատեղ այդ պաշտոնները՝ Հենրի Քիսինջերը: Տեղեկացնենք, որ Թրամփն իր խորհրդական Ջոն Բոլթոնին աշխատանքից ազատել է սեպտեմբերի 10-ին:

Lragir.am,
12-09-2019 00:00