Էջմիածնի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ մեկ անձ կալանավորվել է

12-09-2019 13:51

Օրերս «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ դանակահարված անչափահաս տղա է տեղափոխվել հիվանդանոց: Վնասվածքը որովայնին էր, թափանցող: Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներով: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները բազմաբնույթ օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել Էջմիածնում գտնվող այգիներից մեկի տարածքում: Մի խումբ երիտասարդների վեճը հանգուցալուծվել էր դանակահարությամբ: Շուտով պարզվեց նաև հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը: 16-ամյա երիտասարդը բաժին բերվելուց հետո ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին և ձերբակալվեց, իսկ սեպտեմբերի 9-ին դատարանի որոշմամաբ կալանավորվեց: Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են:

Lragir.am,
12-09-2019 13:51