Մեր երեխաներին թողնում ենք առողջ ապագա. Արսեն Թորոսյանը՝ ծխախոտի դեմ պայքարի օրինագծի մասին

12-09-2019 14:18

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ ծխախոտի դեմ պայքարի նախագիծն ընդունվելուց հետո էական դրույթներն ուժի մեջ են մտնելու 2021-2022 թվականներին: Դեռ հայտնի չէ, թե ԱԺ-ն երբ կընդունի օրենքը: «Մենք մարդկանց իրավունքները չենք սահամանփակում, օգտագործման սահմանափակում չկա, կա որոշակի վայրերում օգտագործաման սահմանափակում» Ըստ Թորոսյանի՝ քննարկումների արդյունքում նաև զիջումների են գնացել, մասնավորապես, խոսքը ժամկետների մասին է: «Մենք ինքներս էլ հասկանում ենք, որ այս օրենքի գործողության դեպքում մեկ տարում արդյունք չենք ունենա, բայց 10-15 տարուց է արդյունք լինելու, իսկ այդ ժամանակ մեր երեխաներն են լինելու մեզ նման հասուն քաղաքացիներ, որոնց մենք թողնում ենք առողջ ապագա: Չեմ կարծում, որ որևէ մեկը դրան դեմ կլինի»,- ասաց Թորոսյանը: Նախարարը հավելեց, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման օրենքները գործում են արդյունավետ, հատուկ վերահսկողություն սահմանելու կարիք չկա: «Նույն ՌԴ փորձը, 2014 թվականի հունիսի մեկից են ներդրել օրենքը, երկու օր հետո մոնիթորինգ են արել բոլոր ռեստորններում, 98 տոկոս օրենքի պահպանում են արձանագրել՝ առանց որևէ հսկողության»,- ասաց նա:

Lragir.am,
12-09-2019 14:18