Ազգային ժողովում մեկնարկել է ԿԲ խորհրդի անդամի ընտրության փակ քվեարկությունը

12-09-2019 15:38

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջադրված է Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը: «Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության քվեարկությունն անցկացվելու է ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում ժամը 15:30-16:10-ն»,-ներկայացրեց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունն առաջարկել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:

Lragir.am,
12-09-2019 15:38