Դատախազության համար օրենքը ոնց որ պլաստիրին լինի. Ռոբերտ Քոչարյան

12-09-2019 15:48

«Իմ նկատմամբ քրեական գործը անձնավորված է, խախտումներն այնքան շատ են: Սա քաղաքական հետապնդման էլեմնետ է, ոչ թե էլեմենտ է, այլ հենց քաղաքական հետապնդում է»,- այսօր դատարանում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը: Նա հավելեց. «Մեկ-մեկ մտածում ես, որ եթե նախկին նախագահի նկատմամբ կարող են այսպիսի չարաշահումներ թույլատրել, ես մի բան եմ հասկանում՝ դատախազության համար օրենքը ոնց որ պլաստիրին լինի, ոնց ուզես, մեկնաբանես: Իմ տպավորությամբ՝ սա ՀՀ պատմության մեջ ամենից խայտառակ քրեական գործն է, դասագրքերում է նշվելու այս գործի մասին, այս գործն ունենալու է իր բացասական ու դրական հերոսներին: Ես չեմ կասկածում՝ ովքեր են լինելու դրա բացասական հերոսները»: Քոչարյանը դիմեց դատավոր Աննա Դանիբեկյանին. «Դուք այն անձն եք, ով ևս մեկ էջ է գրում այս քրեական գործի, այս պատմության: Թե ինչպիսին է լինելու այդ էջը, կախված է ձեզանից»:

Lragir.am,
12-09-2019 15:48