Կալիֆոռնիա նահանգի սենատը ընդունեց Թուրքիայի հետ տնտեսական կապերի խզման օրինագիծ

12-09-2019 16:14

Սեպտեմբերի 11-ին Կալիֆոռնիա նահանգի Սենատը ընդունեց Թուրքիայի հետ տնտեսական կապերի խզման օրինագիծ AB 1320-ը՝ նահանգային 40 սենատորներից 33-ի՝ կողմ և մնացած 7-ի՝ ձեռնպահ քվեարկությամբ, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը: Կալիֆոռնիայի նահանգային սենատոր Անդրեաս Բորգեասը (Հանրապետական-8-րդ շրջան), ում շրջանում ընդգրկվում է Կալիֆոռնիայի Սան Խոակին Վելին, պատասխանատու էր այս օրինագիծը նահանգային սենատում ամբիոնից ներկայացնելու և առաջ մղելու ողջ գործընթացի ղեկավարման համար: Այս մասին հայտնում են  Ամերիկայի հայկական համագումարի մամլո ծառայությունից: AB 1320-ը այժմ տեղափոխվում է Կալիֆոռնիայի նահանգային օրենսդիր մարմին, որտեղ երկու կուսակցություններում էլ ստացել է լայնածավալ աջակցություն և որտեղ այն կդրվի երկկողմ քվեարկության՝ նախքան Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսոմին ուղարկվելը: https://files.constantcontact.com/5f0c3bc7001/ff77656c-b097-4b26-804f-89bc25573027.jpg Կալիֆորնիայի նահանգային օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանը Հայկական Համագումարի Արևմտյան շրջանի տնօրեն Միհրան Թումաջանի, Հայկական համագումարի Հարավային Կալիֆոռնիայի տարածաշրջանային խորհրդի անդամ Հելեն Հայգի և Սարգավագ Դանիել Այդենյանի հետ Այս օրենսդրական նախագիծը ներկայացնողն ու դրա գլխավոր հեղինակը Կալիֆորնիայի նահանգային օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանն է (Դեմոկրատ-46-րդ շրջան). օրենսդրական նախագիծը պաշտոնապես հայտնի է «Հանրային ծառայողների կենսաթոշակային համակարգեր, արգելված ներդրումներ. Թուրքիա» անվամբ: Օրինագիծը արգելում է Կալիֆոռնիայի հանրային կենսաթոշակային գործակալություններին` CalPERS-ին և CalSTRS-ին, կատարել նոր ներդրումներ կամ շարունակել Թուրքիայի կառավարության կողմից թողարկվող և վերահսկվող պարտքային արժեթղթերում և պարտատոմսերում գոյություն ունեցող ներդրումները՝ մինչ ԱՄՆ կառավարությունը կկիրառի պատժամիջոցներ Թուրքիայի նկատմամբ` վերջինիս կողմից Հայոց Ցեղասպանությունը պետականորեն մերժելու համար: Նահանգային օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանի հետ համատեղ AB 1320 նախագիծը ներկայացնողները եղել են Նահանգային օրենսդիր մարմնի անդամներ Լորա Ֆրիդմանը (Դեմոկրատ-43-րդ շրջան) և Ջեսսի Գեյբրիելը (Դեմոկրատ-45-րդ շրջան): Օրինագծի գլխավոր համահեղինակը նահանգային սենատոր Էնթոնի Պորտանտինոն էր (Դեմոկրատ-25-րդ շրջան), իսկ համահեղինակներն էին՝ նահանգային սենատոր Սքոթ Ուիլքը (Հանրապետական-21-րդ շրջան), նահանգային օրենսդիր մարմնի անդամներ Ֆիլիպ Չենը (Հանրապետական-55-րդ շրջան), Լուս Ռիվասը (Դեմոկրատ-39-րդ շրջան) և Քրիս Հոլդենը (Դեմոկրատ-41-րդ շրջան): Այս քվեարկությունից առաջ AB 1320 օրինագիծը օգոստոսի 30-ին ընդունվել էր Կալիֆորնիայի նահանգային Սենատի Հատկացումների հանձնաժողովի կողմից, հուլիսի 2-ին՝ Կալիֆորնիայի նահանգային Սենատի դատական հանձնաժողովի և հունիսի 26-ին՝ Կալիֆոռնիայի նահանգային սենատի աշխատանքի, հանրային ոլորտի զբաղվածության և կենսաթոշակային (LPER) հանձնաժողովի կողմից: Հատկանշական է, որ Ամերիկայի հայկական համագումարի Հարավային Կալիֆոռնիայի տարածաշրջանային խորհրդի անդամ Հելեն Հայգը, նահանգային օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանի հետ համատեղ վկայություն է ներկայացրել AB 1320 օրինագծի բարոյական և տնտեսական արժանիքների վերաբերյալ Կալիֆորնիայի նահանգային Սենատի դատական հանձնաժողովի լսումների և քվեարկության ժամանակ, իսկ Հայկական Համագումարի Արևմտյան շրջանի տնօրեն Միհրան Թումաջանը, միացավ նահանգային օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանին՝ վկայություն տալու Կալիֆոռնիայի նահանգային սենատի աշխատանքի, հանրային ոլորտի զբաղվածության և կենսաթոշակային (LPER) հանձնաժողովի լսումների և քվեարկության ժամանակ: «Ամերիկայի հայկական համագումարի Կալիֆոռնիա նահանգի ակտիվիստների և անդամների անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում նահանգային օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանին՝ այս օրինագիծը հեղինակելու և երկու պետական օրենսդրական պալատներում առաջ քաշելու համար», – ասաց Ամերիկայի հայկական համագումարի Արևմտյան շրջանի տնօրեն Թումաջանը:

Lragir.am,
12-09-2019 16:14