Արոնյանը և Մովսեսյանը շարունակում են պայքարը գավաթի խաղարկությունում

12-09-2019 16:12

Ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում տեղի ունեցավ Աշխարհի Գավաթի խաղարկության առաջին փուլի 2-րդ պարտիաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը, ովքեր առաջին պարտիայում ոչ-ոքի էին խաղացել, հաղթանակներ տոնեցին և նվաճեցին 2-րդ փուլի ուղեգրեր: Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը, ովքեր առաջին պարտիայում պարտվել էին, 2-րդ պարտիայում խաղացին ոչ-ոքի և լքեցին հետագա պայքարը: 2-րդ փուլի ուղեգիր նվաճեց նաև Սամուել Սևյանը: Բրազիլիան ներկայացնող Գրիգոր Սևակ Մխիթարյանի մրցախաղը Դմիտրի Անդրեյկինի հետ ավարտվեց 1-1 հաշվով և մրցակիցներն այսօր հաղթողին կորոշեն թայ-բրեյքում: Երկրորդ փուլում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու Իրանի ներկայացուցիչ Փարհամ Մաղսուդլուն, իսկ Սերգեյ Մովսեսյանը ուժերը կչափի մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Դին Լիժենի հետ, իսկ Սամուել Սևանը կխաղա Սերգեյ Կարյակինի հետ:

Lragir.am,
12-09-2019 16:12