Մանկապարտեզի սաներն ԱԱԾ-ում ծանոթացել են ծառայողական շների վարժեցման գործընթացին

12-09-2019 16:52

Երևանի թիվ 48 մանկապարտեզի սաները հյուրընկալվեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողական կենդանիների վարժեցման ուսումնական կենտրոնում: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, կենտրոնի հրահանգիչները մանկապարտեզի սաներին ներկայացրին ծառայողական շների վարժեցման գործընթացը և հմտությունները՝ դրական հույզեր և ուրախ ակնթարթներ պարգևելով մանուկներին:

Lragir.am,
12-09-2019 16:52