Մեսսի. Իհարկե կընդունեմ Ռոնալդուի՝ միասին ճաշելու առաջարկը

12-09-2019 17:13

Բարսելոնայի առաջատար Լիոնել Մեսսին դեմ չէ Քրիշտիանու Ռոնալդուի հետ ճաշելուն: Վերջերս Մոնակոյում տեղի ունեցած ՈւԵՖԱ-ի մրցանակաբաշխության ժամանակ Ռոնալդուն ցանկություն էր հայտնել հանդիպել արգենտինացուն և ճաշել նրա հետ:  -Այո՛, իհարկե: Միշտ ասել եմ, որ ես ոչ մի խնդիր չունեմ նրա (Ռոնալդուի) հետ: Մենք ընկերներ չենք, քանի որ երբեք մի հանդերձարան չենք կիսել, սակայն ես միշտ նրա հետ միասին ներկա եմ գտնվում տարբեր մրցանակաբաշխությունների: Ի դեպ, վերջին արարողության ժամանակ մենք բավականին երկար զրույց ենք ունեցել: Չգիտեմ, կճաշենք միասին, թե ոչ, քանի որ հայտնի չէ՝ արդյոք կկարողանանք հանդիպել: Ամեն մեկս իր կյանքն ու պարտականություններն ունի: Սակայն, իհարկե ես կընդունեմ նրա առաջարկը, – Մեսսիի խոսքերն է մեջբերել Sport.es պարբերականը:

Lragir.am,
12-09-2019 17:13