Ազգային ժողովը քննարկում է նոտարին ակնհայտ սուտ տեղեկություն հաղորդելը քրեականացնող օրինագիծը

12-09-2019 18:18

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է նոտարին ակնհայտ սուտ տեղեկություն հաղորդելը քրեականացնող օրինագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրենքի նախագիծը պատգամավորներին ներկայացրեց խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը: «Քրեականացնում ենք նոտարին ակնհայտ սուտ տեղեկություն հաղորդելը: Այս իրավակարգավորման անհրաժեշտությունը բխել է նաև նոտարների պրակտիկայից»,- ասաց Սիմոնյանը:

Lragir.am,
12-09-2019 18:18