Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը պետք է փոխվի. Սեյրան Օհանյան

12-09-2019 18:13

Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանը կարծում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը պետք է փոխվի: «Սահմանադրական դատարանի որոշումը ես մասնակի ընթերցել եմ: Ես կողմ եմ այն միջնորդությանը, որն այսօր կատարվեց՝ խափանման միջոցի փոփոխման մասին, որովհետև իրականում պետք է որ փոխվի, և ազատության մեջ պետք է լինի Ռոբերտ Քոչարյանը»,- դատարանում լրագրողներին ասաց Սեյրան Օհանյանը: Նա ասաց,որ իրավաբանական մանրամասներին չի տիրապետում, բայց Ռոբերտ Քոչարյանի պաշտապաններն ինչ ասում են, դա հիմնավոր է:

Lragir.am,
12-09-2019 18:13