Արամ Հարությունյանին բերման ենթարկեցին դատարանի մոտից

12-09-2019 18:24

Ոստիկանները ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտից, որտեղ ընթանում էր Մարտի 1-ի գործով դատական նիստը, բերման ենթարկեցին «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին և ևս մի քանի անձի: Այստեղ ծեծկռտուք է տեղի ունեցել, Քոչարյանի աջակիցները ծեծի են ենթարկել ընդդեմ Քոչարյանի հանդես եկող տղամարդկանցից մեկին: Նրան շտապ օգնությամբ տեղափոխեցին հիվանդանոց: Տուժել էր նաև մեկ կին: Արամ Հարությունյանը լրագրողներին ասաց, որ այդ կինն իրեն հայհոյել են, ինքն էլ հարվածել է: «Մենք պետք է քացու տակ գցենք նրանց, ովքեր հերոսներին անիծում են ու հանցագործ են ասում: Ինձ ասել ա թուրք, ասել ա՝ բալեդ թաղեմ, ես էլ հարվածել եմ: Ու էլի կհարվածեմ, ցանկացած մարդ, ով իմ երեխային կանիծի, էլի կխփեմ»,- հայտարարեց Արամ Հարությունյանը:

Lragir.am,
12-09-2019 18:24