Բակո Սահակյանը Քարվաճառում մասնակցել է Արցախյան մեղրի փառատոնին

15-09-2019 11:15

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում մասնակցել է Արցախյան մեղրի փառատոնին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը մեղվաբուծության զարգացումն Արցախում համարել է հեռանկարային ոլորտներից մեկը՝ այս համատեքստում կարեւորելով նման միջոցառումների անցկացումը:

Lragir.am,
15-09-2019 11:15