Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն եւ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները բեռնատարների համար փակ են

15-09-2019 00:15

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետեւանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետեւյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն Ս.թ. սեպտեմբերի 6-ից նոյեմբերի 10-ը Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետեւանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետեւյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Մ-17 Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան:

Lragir.am,
15-09-2019 00:15