Երևանում 4 ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 6 մարդ

15-09-2019 13:37

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 15-ին, ժամը 09:48-ին ահազանգ է ստացել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ բախվել են «Opel Astra G», «BMW», «Mercedes Sprinter» և «Infiniti» մակնիշների ավտոմեքենաները. կա 6 տուժած:

Lragir.am,
15-09-2019 13:37