Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

15-09-2019 18:44

Հայաստանի տարածքում սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի ցերեկը՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 17-ի գիշերը, 18-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևանում սեպտեմբերի 15-ին՝ երեկոյան ժամերին, 16-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Lragir.am,
15-09-2019 18:44