Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե մեդալակիր, Արթուր Ալեքսանյանը՝ եզրափակիչում

15-09-2019 18:10

Հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակաիր է: 3-րդ տեղի համար պայքարում 63 կգ քաշային հայ ըմբիշը 7:4 հաշվով առավելության հասավ Իրանը ներկայացնող Մեյսամ Դալխանիի նկատմամբ: Մինչև այս, Գալստյանը հաղթել էր Ադրբեջանը և Ուզբեկստանը ներկայացնող ըմբիշներին, իսկ կիսաեզրափակչում պարտվել էր Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանին: 97 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի քառակի, Աշխարհի եռակի և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում է: Կիսաեզրափակչում Ալեքսանյանը 3:1 հաշվով առավելության է հասել Վրաստանը ներկայացնող Գեորգի Մելիայի նկատմամբ: Եզրափակչում Արթուրի մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող, այս քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևը: 97 կգ քաշային կարգի երզրափակիչը կկայանա սեպտեմբերի 16-ին:

Lragir.am,
15-09-2019 18:10