Դեպի Արագած վերելք կատարելիս պետք է պահպանել հետևյալ կանոնները

15-09-2019 20:40

Զբոսաշրջության պետական կոմիտեի հայտարարությունը Սեպտեմբերի 14-ին արտառոց ողբերգական դեպք է գրանցվել․ դեպի Արագած վերելքի ճանապարհին արջը հարձակվել է Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացու վրա: ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատը ահազանգը ստանալուն պես մեկնել է դեպքի վայր, որտեղ արդեն իսկ օգնության էին հասել հայ լեռնագնացները: Ցավոք, լեհ զբոսաշրջիկներից մեկի կյանքը հնարավոր չի եղել փրկել: ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում լեհ զբոսաշրջիկի մահվան կապակցությամբ: Խորհրդակցելով Ալպինիզմի հայկական ֆեդերացիայի և պատասխանատու այլ կառույցների մասնագետների հետ՝ Զբոսաշրջության կոմիտեն, անվտանգության նկատառումներից ելնելով, հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց: Հետագայում վերելքներ կատարելիս խստագույնս պահպանեք անվտանգության հետևյալ կանոնները․ Բարձրանալ մեծ խմբերով Վերելք կատարել միայն փորձառու գիդի ուղեկցությամբ Տեղաշարժվել միայն լեռնային արահետների ուղղությամբ Վերելք կատարելուց առաջ նախապես տեղեկացնել «911» ծառայությանը կամ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիային: Ալպինիզմի Հայկական Ֆեդերացիա ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA

Lragir.am,
15-09-2019 20:40