Ոստիկանները գտել են նոր աղբամանը կոտրողին

15-09-2019 21:48

Այսօր’ համացանցում լուսանկար էր հրապարակվել, ուր պատկերված էր կոտրված աղբաման: Այս կապակցությամբ ոստիկանության Մաշտոցի բաժնում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներից մեկը հաղորդում էր տվել, որ Ֆուչիկի փողոցում տեղադրված աղբամաններից մեկը անհայտ անձը կոտրել է: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ, պարզել են, որ աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցներից մեկը: Վերջինս աղբամանը աղբատարից իջեցնելիս սեղմել է աղբի ճզմման սեղմակը, ինչի հետևանքով էլ աղբամանը կոտրվել է: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, տեղեկացնում են ոստիկանությունից:

Lragir.am,
15-09-2019 21:48