Ահռելի աճ

16-09-2019 14:12

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 2019թ առաջին 8 ամիսներին գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա համեմատ արձանագրված  փոփոխությունները: Վանաձորում մամուլի ասուլիսի ընթացքոթւմ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ջերմոցային տնտեսությունների մակերեսն ավելացել է 48%-ով կամ 426.2 հեկտարով, կաթիլային համակարգերով ոռոգվող հողատարածքների մակերեսն ավելացել է 56%-ով կամ 1004.5 հեկտարով, հակակարկտային ցանցերով պաշտպանված հողատարածքների մակերեսը գրեթե կրկնապատկվել է՝ ավելանալով 94.5%-ով կամ 182.2 հեկտարով, Սառնարանային տնտեսությունների հզորություններն ավելացել են 26%-ով կամ 15.1 հազար տոննայով: «Որպես այս միտումների կոնկրետ արտահայտություն, ուզում եմ արձանագրել, որ այս տարի նախորդ տարվա համեմատ ջերմոցներում կամ ոչ ավանդական գյուղատնտեսության պայմաններում մի շարք ապրանքների արտահանման ցուցանիշներն ահռելի աճ են արձանագրել: Վարունգի արտահանման աճը կազմել է 174 տոկոս, սնկի արտահանման աճը՝ 202 տոկոս, ելակի արտահանման աճը 184 տոկոս»,- ներկայացրեց վարչապետը:

Lragir.am,
16-09-2019 14:12