Աշոտ Ղուլյանն Ալեքսիս Օհանյանին հրավիրել է Արցախ

16-09-2019 17:02

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին հրավիրել է Արցախ:  Արցախի ԱԺ նախագահն այդ մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Սիրելի Ալեքսիս Օհանյան, սրտանց Ձեզ հրավիրում եմ այցելել Արցախ՝ հոկտեմբերին Հայաստան կատարելիք այցի ընթացքում: Մենք ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր հայրենիքի այս ներշնչող անկյունում»,- գրել է Ղուլյանը:

Lragir.am,
16-09-2019 17:02