Էրեբունու ոստիկանները բացահայտեցին հիվանդանոցում տեղի ունեցած 3500 եվրոյի գողությունը

16-09-2019 17:26

Սեպտեմբերի լույս 15-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հիվանդասենյակներից մեկիում անհայտ անձը բուժվողներից մեկի դրամապանակից գողացել է 3500 եվրո: Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, տուժողից հաղորդում ընդունելուց հետո, ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով գողությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը: Երևանի բնակիչ 32-ամյա տղամարդու հետ տարվեց բացատրական աշխատանք, ինչի շնորհիվ նա ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին, տվեց խոստովանական բացատրություն ու ներկայացրեց գողացված գումարից 1000 եվրոն: Միջոցառումները շարունակվում են գումարի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Lragir.am,
16-09-2019 17:26