Իրանի նախագահին սպասում ենք Երևանում. Փաշինյան

16-09-2019 17:40

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ սպասվում է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի այցը Երևան` ներկա գտնվելու Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստին: Այս մասին Փաշինյանը հայտնեց սեպտեմբերի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: «Մենք հոկտեմբերի 1-ին սպասում ենք նրան Երևանում»,- ասաց վարչապետը:

Lragir.am,
16-09-2019 17:40