Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

16-09-2019 17:55

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն» միջազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Lragir.am,
16-09-2019 17:55