Մոլդովայի նախագահը Երևանում կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

17-09-2019 10:23

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Երևանում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Մոլդովայի նախագահը հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: «Զրուցել ենք Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի անցկացման մասին, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Երևանում, որին ես ևս մասնակցելու եմ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մոլդովայի նախագահը՝ ներկայացնելով Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի մանրամասները:

Lragir.am,
17-09-2019 10:23