800 չեռնոբիլցու՝ ամենամսյա դրամական օգնություն

17-09-2019 10:36

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Օրենսդրական նախաձեռնություն կա, որ վերաբերում է ժամանակին Չեռնոբիլ մեկնածներին: 800 անձ կստանա ամենամսյա դրամական օգնություն: Որոշակի արտոնություններից կօգտվեն նաեւ այն քաղաքացիական անձինք, ովքեր Չեռնոբիլ են մեկնել կամավորական հիմունքներով: Արտոնություններ կունենան նաեւ  չեռնոբիլցիների երեխաները, որոնք ծնվել են ճառագայթահարված ծնողներից եւ դրանով պայմանավորված ձեռք բերել որոշակի հիվանդություններ: Ի դեպ, քանի որ խոսքը ոչ միայն Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածների, այլեւ այլ միջուկային աղետների հետեւանքներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին է, հավելենք, որ նշված օրինագծի իմաստով տուժած անձինք են համարվում նաեւ այն զինծառայողներն ու զինապարտները` զորակոչված հատուկ վարժական հավաքների, ինչպես նաեւ ոստիկանության, պետանվտանգության անձնակազմերի աշխատակիցները, որոնք 1957-1958 եւ 1959-1961 թվականներին անմիջապես մասնակցություն են ունեցել 1957թ. «Մայակ» արտադրական միավորման վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին»:

Lragir.am,
17-09-2019 10:36