Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ազատվել են բանտից

17-09-2019 11:17

Շուրջ մեկ տարի ազատազրկման վայրերում անցկացրած Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինն ու Պավել Մամաևը պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը: Տեղեկացնենք, որ այս տարվա մայիսի 8-ին Զենիթի և Կրասնոդարի ֆուտբոլիստները դատապարտվել են մեկ և կես տարվա ազատազրկման Մոսկվայի կենտրոնում ծեծկռտուքի մասնակցելու համար: Դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականի հոկտեմբերին:

Lragir.am,
17-09-2019 11:17