Նորից շոգ է լինելու

17-09-2019 11:31

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում մանրամասներ է ներկայացրել: «Փաստորեն, նույնիսկ շոգելու ենք: Սեպտեմբերի 19-21-ին օդի ջերմաստիճանը Սյունիքի հովիտներում կհասնի +35, իսկ Երևանում +33 աստիճանի»,- նշել է օդերևութաբանության կենտրոնի պետը:

Lragir.am,
17-09-2019 11:31