Վանեցյանը չի համապատասխանել քաղաքական մեծամասնության ակնկալիքներին. Իմ քայլի պատգամավոր

17-09-2019 11:58

«Վարչապետի խոսնակը բավական  հանգամանալից անդրադարձել է պարոն Վանեցյանի հրաժարականի տեքստին, չէի ուզի մեկնաբանել: Իմ համար պարզ է, որ պարոն Վանեցյանը չի համապատասխանել այն ակնկալիքներին, որը նրա նկատմամբ ունեցել է քաղաքական մեծամասնությունը»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: Նույն խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ նշեց, որ հարյուր բանով կարող էր պայմանավորված լինել Վանեցյանի հրաժարականի տեքստը: «Կարող է պայմանավոված լինել լարված հարաբերություններով, նրանով, որ պարոն Վանեցյանը գտնում է, որ առաջնայինը երկրորդայինից տարբերելու ունակություն չունի իշխանությունը: Իսկ իշխանությունը գտնում է, որ ունի: Գուշակությամբ զբաղվելը շատ անշնորհակալ գործ է: Ես կոնկրետ չեմ ուզում դա իմանալ, ինձ տրված պատասխանները բավարար են: Եթե վարչապետը մանրամասներ չի հայտնել, նշանակում է այդ ինֆորմացիան ենթակա չէ հրապարակման»,- ասաց պատգամավորը:

Lragir.am,
17-09-2019 11:58