Քոչարյանը կմնա կալանքի տակ

17-09-2019 13:22

Մարտի մեկի գործով գլխավոր մեղադրյալ, սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը՝ նշելով, որ դսատարանը որոշեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժել: Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ սեպտեմբերի 4-ին Սահամանադրական դատարանի կայացրած որոշման ուժով Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու պահանջով: Բացի սահմանադրական կարգի տապալման մեղադրանքից, Քոչարյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրված նաև առանձնապես խոշոր չափի՝ 3 մլն դոլար կաշառք ստանալու համար:

Lragir.am,
17-09-2019 13:22