Քննարկվել է Արցախի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ուղու հարցը

17-09-2019 14:14

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը բանակցություններ է վարել պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ամուր եւ դեմոկրատական խաղաղության ուղիների վերաբերյալ, տեղեկացնում է Հայ դատի հանձնախումբը: Հանդիպմանը մասնակցում էին Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների գործերով դեպարտամենտի տնօրեն Չերիլ Ֆերնանդեսը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերը: Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի անունից բանակցություններին մասնակցում էին կառույցի ղեկավար Րաֆֆի Համբարյանը եւ հանձնախմբի կառավարական հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը: Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը գնահատում է մեր բազմամյա երկխոսությունը պետդեպարտամենտի հետ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ եւ ողջունում է ԱՄՆ առավել կառուցողական հնարավորությունները՝ ուղղված խաղաղության, Արցախի եւ հարեւան պետությունների քաղաքացիների առաջընթացի եւ բարգավաճման աջակցմանը»,- նշել է Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը եւ ԵԱՀԿ-ում նրա գործընկերները նշել են, որ պետք է ապահովեն ավելի ուժեղ առաջնորդություն, որպեսզի հակազդեն ադրբեջանական սադրանքներին եւ ագրեսիային:

Lragir.am,
17-09-2019 14:14