Կարապետ Չալյանը պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում

17-09-2019 17:07

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամ Կարապետ Չալյանը չդարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ղազախական Նուր-Սուլթան քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Չալյանը մրցեց Իրանի ներկայացուցիչ Մոհամադալի Աբդուլհամիդի հետ: Հայ ըմբիշը զիջեց մրցակցին 9-6 հաշվով: Չալյանն արդեն իսկ ապահովել էր Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Lragir.am,
17-09-2019 17:07