Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողների

17-09-2019 17:50

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն այսօր ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատիին և Բրիջիթ Բոումենին: Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (Business Angel Network of Armenia) նախաձռնությամբ: Լուիջի Ամատին Business Angels Europe նախագահն է, МЕТА վենչուրային ընկերության գործադիր տնօրենը և «Իտալական հրեշտակ» ներդրողների ցանցի հիմնադիրը, իսկ Բրիջիթ Բոումենը Եվրոպայի բիզնես ներդրող հրեշտակների ցանցի նախագահն է: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական գիտելիքահեն ստարտափ թիմերում ներդրումային հնարավորությունների ընդլայնման հեռանկարները: Նաիրա Մարգարյանն ընդգծել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համար առաջնահերթ է ՓՄՁ-ների համար ֆինանսների հասանելիության ապահովումը, իսկ բիզնես հրեշտակները և վենչուրային ներդրողներն այդ գործընթացի անբաժանելի մասն են: Լուիջի Ամատին և Բրիջիթ Բոումենը նշել են, որ օրենսդրական համակարգի բարեփոխումներն ու պարզեցումները կարող են Հայաստանն ավելի գրավիչ դարձնել բիզնես հրեշտակների շրջանում, ինչի շնորհիվ կարող են նաև ավելանալ նրանց կողմից կատարվող ներդրումները: Նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել հաջորդիվ քննարկել առաջիկա անելիքները և շարունակական համագործակցություն հաստատել Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի հետ:

Lragir.am,
17-09-2019 17:50