Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ շրջանում է

17-09-2019 18:24

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ շրջանում է: Ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող գավաթի խաղարկության 3-րդ շրջանի երկրորդ պարտիայում Արոնյանը սև խաղաքարերով գերազանցեց Ռուսաստանից Մաքսիմ Մատլակովին: Երկու պարտիաների ընդհանուր 1,5-0,5 հաշվով հայ գրոսմայստերը շարունակում է պայքարը: Հայաստանի 4 ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Լևոն Արոնյանը: Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում է 128 շախմատիստ: Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ:

Lragir.am,
17-09-2019 18:24