ՀՀ արտգործնախարարն ու Լատվիայի փոխվարչապետը քննարկել են համագործակցության հեռանկարները

17-09-2019 18:55

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի հետ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Լատվիա մեկնարկեց փոխվարչապետ և պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի հետ հանդիպմամբ: Կողմերը քննարկեցին համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցեր»,- գրել է Նաղդալյանը:

Lragir.am,
17-09-2019 18:55