Թրամփը «Նյու Յորք Թայմս»-ը համարել է ժուռնալիստական աղետ

17-09-2019 19:56

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեղինակավոր «Նյու Յորք Թայմս» թերթը ժուռնալիստական աղետ է համարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Նյու Յորք Թայմս»-ը գտնվում է իր երկար և լեգենդար պատմության ամենացածր կետում: Այն ոչ միայն մեծ գումարներ է կորցնում, այլև հանդիսանում է ժուռնալիստական աղետ, որի վրա ծիծաղում են նույնիսկ ամենաժողովրդավարական անկլավներում: Այն հումորի տխուր առարկա է դարձել ամբողջ աշխարհում: Վհուկների որսը նրանց ցավ է պատճառել»,- գրել է Թրամփը:

Lragir.am,
17-09-2019 19:56