Թուրքիայում քրդամետ կուսակցությունից քաղաքապետ է ձերբակալվել

17-09-2019 20:38

Թուրքիայում ձերբակալվել է Էրզրումի Քարայազը բնակավայրի քաղաքապետ Մելիքե Գյոքսուն, որը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Սյոզջու» լրատվամիջոցը: Ըստ տեղեկատվության՝ դեռևս որոշ ժամանակ առաջ Գյոքսուի նկատմամբ դատարանը յոթ տարի վեց ամիս ազատազրկման որոշում էր կայացրել՝ «ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու» մեղադրանքով: Վճիռը բողոքարկվել է, սակայն դատարանը մերժել է այն, որից հետո Գյոքսուն ձերբակալվել է: Գյոքսուի հետ միասին ձերբակալվել է ևս յոթ անձ, այդ թվում քաղաքային խորհրդի անդամներ: Նրանց նույնպես առաջադրվել է վերոնշյալ մեղադրանքը:

Lragir.am,
17-09-2019 20:38