Եվրոպական միությունը պարտավորվում է բարձրացնել իրազեկությունը Հայաստանի ջրային հիմնահարցերի վերաբերյալ

17-09-2019 21:06

2019 թ. գարնանից Սևան և Հրազդան ջրավազանների Աշ­տա­րակ, Երևան, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ, Վարդենիս, Մարտունի քաղաքներում և հարակից գյուղերում մեկնարկել են գետավազանների և ջրային հիմնախնդիրենրի  վերաբերյալ դպրոցականների իրա­զե­կության բարձրացման քարոզարշավներ: Այդ նպատակով Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ Եվրոպական միության «Ջրային նախաձեռնություն պլյուս» (ԵՄՋՆ+) ծրագիրն և իր գոր­ծըն­կեր «Ազգային ջրային համագործակցություն» հասարակական կազմակերպությունը դպրոցականների և ուսուցիչների համար կազմակերպել են Ջրի համաշխարհային օրվան/-22 մարտի/, Շրջակա միջավայրի պահպանության /5 հունսի/  և Սևանա լճի պահպանության օրվան / 24 հունիսի/ նվիրված միջոցառումներ: Սեպտեմբերի 18-ին Ջրի մո­նի­թորինգի համաշխարհային օրը կկազմակերպվի դաշտային հետազոտություններ և ջրի որակի ուսում­նա­սիր­ման վերաբերյալ ամառվա ամիսներին իրականացված աշխատանքների արդյունքների ներկայացում Իրազեկության բարձարցման քարոզարշավի հիմնական նպատակն է հնարավորություն տալ երիտասարդներին` զգալու կապն իրենց գետավազանի և ջրային հիմնախնդիրների հետ` ընդգծելով իրենց համայնքների համար գետերի և լճի կարևորությունը: Հայաստանում պլանավորվող միջոցառումների վերաբերյալ պարբերաբար թարմացվող տե­ղեկատվությունն առկա է ԵՄՋՆ+ կայքէջում:

Lragir.am,
17-09-2019 21:06